«Այսօր մենք ունենք 26 երկիր, որոնք պաշտոնապես պարտավորվել են, իսկ որոշները դեռևս դիրքորոշում չեն արտահայտել՝ զորքեր տեղակայել ՈՒկրաինայում որպես «աջակցության ուժ» կամ ներկա լինել ցամաքում, ծովում կամ օդում: Այդ ուժը չի ձգտում որևէ պատերազմ սկսել Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ։               
 

Կարևորը «սերն» է, «հպարտությունն» ու «խոնարհումը»

Կարևորը «սերն» է, «հպարտությունն» ու «խոնարհումը»
10.11.2023 | 12:32

Պատկերացնու՞մ եք, թե հիմա ինչ վիճակում կլիներ Ադրբեջանը, եթե Հեյդարի որդի Իլհամը սրանից մի 10 տարի առաջ սկսեր «սիրել ադրբեջանցիներին, հպարտանալ նրանցով և խոնարհվել նրանց առջև» այնպես, ինչպես 2018-ից սկսած ՆՓ-ն է անում:

Կամ ինչ վիճակում կլիներ Վրաստանը, եթե Իվանիշվիլին վրացիներին սկսեր վերաբերվել a la Nikol:

Պատկերացնելու չի, որովհետև նրանք «баран» և «тупой» ազգեր են և ոչ մեկի թույլ չէին տա իրենց այդպես «սիրել, հպարտանալ իրենցով և խոնարհվել իրենց առջև»:

Այդպիսի բաների մենակ «խելացի» հայ ազգի միտքն է հասու: Ու սա, այս ճարպիկ «քաղաքական Կազանովան», ամբողջ խորությամբ գիտակցելով հայ ազգի «սիրված» լինելու փափագը, հինգ տարուց ավել «խենթի նման սիրում, հպարտանում և խոնարհվում է»:

Ազգն էլ «սիրո, հպարտության ու խոնարհումի» ծարավ՝ չի հագենում ու չի հագենում:

Ջհանդամի գյոռը,թե Արցախի Հանրապետություն կորցրինք, Հայաստանի Հանրապետություն կորցնելու և թափառական բոշա դառնալու ճանապարհին ենք, կարևորը ՆՓ-ի անսահման «սերն է, հպարտությունն ու խոնարհումը», և վերջ :

Եվ վե՞րջ:

Արգամ Պողոսյան

Դիտվել է՝ 6384

Մեկնաբանություններ